Զելենսկու գրասենյակը քննադատել է Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորանքի համար
Արտաքին Քաղաքական
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը խիստ քննադատության է ենթարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորանքի խոսքերի համար:
«Թերևս, Լուկաշենկոն իսկապես կարծում է, որ աշխարհը չի նկատում նրա ակտիվ մասնակցությունը Ուկրաինայի դեմ կատարվող հանցագործություններին:
Նա մեզ մաղթում է «խաղաղ երկինք», բայց մեր ուղղությամբ արձակում մահաբեր հրթիռներ: Այս ամենն արձանագրված է և կունենա կոնկրետ հետևանքներ»,-թվիթերյան իր միկրոբլոգում նշել է ուկրաինացի պաշտոնյան:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)