Ղազախստանի արևմտյան շրջաններում նոր բախումներ են գրանցվել. (Տեսանյութ՝ թարմացված)
Աշխարհ
Ղազախստանում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Երեկ երեկոյան նոր անկարգություններ են սկսվել Ղազախսանի արևմուտքում ընկած Շետպիե բնակավայրում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել և 11 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդել են երկրի գլխավոր դատախազությունից, երեկ մոտ 50 ցուցարար շրջափակել են Շետպիե բնակավայրի երկաթգծի կայարանը: Տեղի ոստիկանությանը ցուցարարաները դիմադրություն են ցույց տվել:
Ինպես հաղորդում են ղազախական լրատվամիջոցները, երկրի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը արտակարգ դրություն է հայտարարել Ժանաոզենում և հարակից շրջաններում:
ՄԱԿ-ը իր մտահոգություններն է հայտնել Ղազախստանում տիրող իրավիճակի հետ կապված:
Մայրաքաղաք Աստանայից 15 բժշկական խմբեր են ժամանել Ժանաոզեն: Արդեն պատասխանատու մարմինները հայտնել են, որ Ժանաոզենում վերականգնողական աշխատանքեր են իրականացվում հեռախոսակապը և ինտերնետ կապը վերականգնելու համար:
Ինչպես նաև երեկ համացանցում նոր տեսանյութ է հայտնվել Ժանաոզենում տեղի ունեցած մասսայական անկարգությունների մասին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ