Ռուս իրավապաշտպանները քննադատում են Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը ԵՄ-ին
Աշխարհ
ԵՄ-ի ղեկավարներն իրենց շնորհակալությունն են հայտնել 2012թ. Խաղաղությաքն Նոբելյան մրցանակը ԵՄ-ին շնորհելու համար:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել է, որ Նորվեգական Նոբելյան մրցանակի հանձնաժողովի որոշումը մեծ պատիվ է Եվրամիության 500 մլն բնակչության համար: Նրա խոսքերով՝ այդ մրցանակը դարձել է ԵՄ-ի աշխարհի բարեկեցությանն ուղղված «յուրահատուկ նախագծի» ստեղծման համար թափած ջանքերի «արդարացի փոխհատուցումը»:
Նոբելյան հանձնաժողովի որոշման մեջ նշվում է, որ ԵՄ-ն նպաստել է Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում խաղաղության գործընթացի ամրապնդմանը, մարդու ազատությունների և իրավունքների պաշտպանությանը:
Որոշ ռուս իրավապաշտպաններ քննադատության ենթարկեցին ԵՄ-ին Խաղաղության մրցանակ շնորհելու մասին որոշումը: Նրանցից ոմանց կարծիքով Խաղաղության համար Նոբելյան մրցանակը պետք է շնորհվի անհատների, ովքեր հաճախ վտանգում են իրենց կյանքը հանուն խաղաղության, այլ ոչ թե գրասենյակների. փոխանցում է Радио Свобода-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ