Ֆիլմ` Ֆրեդի Մերկուրիի մասին
Աշխարհ
Queen խմբի կիթառահար Բրայան Մեյ, իր ինտերնետային կայքում հաստատել է այն, որ շուտով կնկարահանվի Ֆրեդի Մերկուրիի մասին ֆիլմ։ Ֆիլմը նվիրված է լինելու լեգենդար խմբի լեգենդար անդամին՝ Ֆրեդի Մերկուրիին։
Նկարահանումները կսկսվեն գալիք տարվա գարնանը։ Իսկ ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2014 թվականի սկզբին։ Հայտնում է kp.ru-ն։
Մերկուրիի դերը կկատարի Սաշա Բարոն Կոհենը։ Թեև երգիծաբան լինելը այնքան էլ հարիր չէ երգչի կարգավիճակին, բայց արտաքնապես նա շատ նման է Ֆրեդիին։
Ֆիլմի սցենարը կգրի Օսկարում նոմինացված սցենարիստ Փիթեր Մորգանը, իսկ պրոդյուսերությամբ կզբաղվի Ռոբերտ Դե Նիրոյի ընկերությունը՝ TriBeCa Productions-ը։
Ըստ Մեյի խոսքերի՝ Ֆրեդին, ով մահացել է 1991 թվականին, շատ կծիծաղեր, եթե իմանար, որ իր մասին ֆիլմ են նկարահանում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ