Սենատը հաստատել է Մըքֆոուլի թեկնածությունը Ռուսաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու համար
ԱՄՆ
ԱՄՆ Սենատը շաբաթ օրը հաստատել է Ռուսաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու Մայքլ Մըքֆոուլի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Վերջինիս թեկնածության հաստատումը երկու անգամ արդեն մերժվել էր Սենատի կողմից: Հանրապետական սենատորներն իրենց անվստահությունն էին հայտնել Մըքֆոուլի Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու հարցում` հիմնավորելով, որ նա չի բացառվում ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնի ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում տեղադրվող ՀՕՊ համակարգերի մասին որոշ գաղտնիքներ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մըքֆոուլին ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2011 թ-ի մայիսին, որից հետո Մըքֆոուլի թեկնածության առաջադրումը Կոնգրեսում տեղի էր ունեցել սեպտեմբերին:
Մըքոուլը եղել է Ռուսաստանում եւ Եվրասիական տարածաշրջանում ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի հարցերով տնօրենը և Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջև «перезагрузка»-ի ճարտարապետներից մեկն է եղել:
Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, Մըքֆոուլը ժողովրդավարության մասին 20 գրքերի հեղինակ և խմբագիր է: Գերազանց տիրապետում է ռուսերենին:
Մըքֆոուլը կփոխարինի ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բեյերլիին, ով դեսպան էր նշանակվել 2008 թ-ին Ջորջ Բուշ կրտսերի նախագահության ժամանակ: Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ դեսպանը կստանձնի իր պարտականությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)