Նյու Յորքի ոստիկանությունն ավելի քան 50 ցուցարար է ձերբակալել. (Տեսանյութ)
ԱՄՆ
Նախնական տվյալներով շաբաթը օրը Նյու Յորքում առնվազն 55 մարդ է ձերբակալվել, ովքեր փորձել են նոր վրանային ճամբար տեղադրել Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Ոստիկանությունը դեռևս ձերբակալվածների թվի մասին ճշգրիտ տվյալների չի հայտնում: "Գրավել Wall Street''-ի ակտիվիստները իրենց վրանային ճամաբարը փորձել են տեղադրել Մանհեթենի Սուրբ Երրորդության տաճարիին պատկանող տարածքում: Ոստիկանությանտարածքը ցուցարարներից ազատելու գործողություններից հետո, ցույցի մասնակիցները բողոքի երթ են անցկացրել` վանկարկելով "Մեզ հնարավոր չէ կանգնացնել'' կոչերով: Ոստիկանության աշխատակիցները մոտոցիկիկլետներով փորձել են ցրել ամբոխին: Ըստ "New York Daily News''-ի ոստիկանությունը ցույցը ցրելու ժամանակ մահակներ են օգտագործել: "Գրավել Wall Street"-ը շարժման մասնակիցները իրենց առաջին վրանային ճամաբարը տեղադրել էին Նյու Յորքի "Զուկոտի" կոչվող այգում սեպտեմբեր ամսին, որը նոյեմբեր ամսին քաղաքային իշխանությունների հորդորներով ոստիկանությունը ապամոնտաժել էր այն:
Հիշեցնենք, որ ցույցերի մասնակիցները բողոքում են տնտեսական անհավասարության և խոշոր ֆինանսական կորպորոցիաների վարած տնտեսական քաղաքականության դեմ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)