Այսօր Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է
Հասարակություն
Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:
Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և առողջապահության նախարարության ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ հոկտեմբերի 12-ը նշվում է որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:
Ծխելու դեմ պայքարը շարունակում է մնալ մեր երկրի առողջապահության գերակա խնդիրներից մեկը: 2010 թվականին ՀՀ կառավարությունը հասատատել է «Ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը»: Այն նախատեսվում է իրականացնել 2010-2015 թվականների ընթացքում: Ծրագրի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական բացասական հետևանքներից: Ծրագրի նպատակին և առաջադրված խնդիրների լուծմանը կարելի է հասնել հիմնական ռազմավարությունների համալիր իրականացման ճանապարհով:
Չնայած որոշակի առաջընթացին՝ առկա են որոշ բացեր, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն և հաստատակամություն վարվող քաղաքականության և գործունեության մեջ: Օրակարգում առկա են մի շարք իրավական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են այդ բացերի լրացմանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը