Օբաման ստորագրել է պետական հիմնարկների ֆինանսավորման մասին օրենքը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է Սենատի կողմից շաբաթ օրն ընդունված պետական հաստատությունների ֆինանսավորման մասին օրենքը: Այս մասին հաղորդում է "The Washington Posty"-ը: Ներկայացուցիչների պալատի կոմից այս օրինագիծը հաստատվել էր ուրբաթ օրը:
Ըստ օրենքըի` մինչև 2012թ-ի սեպտեմբերի 30-ը ԱՄՆ-ի պետբյուջեից նախարարությունների և պետական գործակալությունների միջև պետք է տեղաբաշխվի 915 մլրդ դոլար: Օրինագծի ընդունմանը կողմ են քվեարկել 67 սենատորներ, դեմ` 32-ը : Նշում է "The Associated Press"-ը:
Եթե այս օրինագիծը Սենատի կողմից չընդունվեր մինչև դեկտեմբերի 17-ի ուշ երեկոյան, ապա երկուշաբթի օրը մի շարք պետական գործակալություններ և նախարարություններ կլուծարվեին: Մասնավորապես` լուծարման վտանգը սպառնում էր Պետդեպին, պաշտպանության , բնապահպանության և աշխատանքի հարցերով նախարարություններին: Ինչպես հաղորդվում է, հարկադիր արձակուրդի ծանուցագիր էին ստացել ԱՄՆ կառավարության հարյուր հազարավոր աշխատակիցներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)