Թրաֆիքինգի դեմ պայքարի իրազեկության բարձրացման ծրագիր
Հասարակություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և «Արտ Սայթ» ստուդիան, իրականացնում են «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի իրազեկության բարձրացում երիտասարդների ինտերակտիվ մասնակցությամբ» ծրագիրը:
Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանկանում են ներգրավվել թրաֆիքինգի դեմ պայքարում, և օգտվելով բացառիկ հնարավորությունից, պրոֆեսիոնալ ստուդիայում պատրաստել թրաֆիքինգի թեմայով սոցիալական գովազդ:
Ծրագրի առաջին փուլում մասնակիցները կհրավիրվեն սեմինար-դասընթացի՝ «Թրաֆիքինգի լուսաբանման նոր ինտերակտիվ մոտեցումները» թեմայով, որը կվարեն ոլորտի լավագույն փորձագետները՝ ներկայացնելով համաշխարհային տենդենցները թրաֆիքինգի խնդիրների լուսաբանման բնագավառում, տալով գործնական խորհուրդներ՝ թրաֆիքինգը լուսաբանելու վերաբերյալ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և «Արտ Սայթ» ստուդիան իրականացնում են «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի իրազեկության բարձրացում երիտասարդների ինտերակտիվ մասնակցությամբ» ծրագիրը: Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանկանում են ներգրավվել թրաֆիքինգի դեմ պայքարում, և օգտվելով բացառիկ հնարավորությունից` պրոֆեսիոնալ ստուդիայում պատրաստել թրաֆիքինգի թեմայով սոցիալական գովազդ:
Ծրագրի առաջին փուլում մասնակիցները կհրավիրվեն սեմինար-դասընթացի՝ «Թրաֆիքինգի լուսաբանման նոր ինտերակտիվ մոտեցումները» թեմայով, որը կվարեն ոլորտի լավագույն փորձագետները՝ ներկայացնելով համաշխարհային տենդենցները թրաֆիքինգի խնդիրների լուսաբանման բնագավառում, տալով գործնական խորհուրդներ՝ թրաֆիքինգը լուսաբանելու վերաբերյալ:
Ծրագրի հաջորդ փուլում, մասնակիցները կներկայացնեն նոր գաղափարների սցենարներ չորս անվանակարգերով՝
Սոցիալական տեսահոլովակ
Սոցիալական ռադիոհոլովակ
Սոցիալական պաստառ
Սոցիալական քարոզարշավ
Երկրորդ փուլի ավարտին ժյուրին կընտրի յուրաքանչյուր անվանակարգից երեք լավագույնները: Պատրաստված աշխատանքները կտարածվեն Հայաստանի ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը