ԼՂՀ նախագահը հանդիպել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ դիվանագիտական դպրոցի ուսանողների այցելությունն Արցախ դարձել է բարի ավանդույթ, ինչը հատկապես կարեւոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման տեսանկյունից:
Սահակյանը պատասխանել է ուսանողների կողմից բարձրացված հարցերին, անդրադարձել հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք խնդիրների:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան