Ներկայացվել է ազգային հերոսի մնացորդներից պատրաստված դագաղը
Աշխարհ
1830 թ.-ին մահացած Վենեսուելայի անկախության համար պայքարի առաջնորդ Սիմոն Բոլիվարին նվիրված տոնակատարության ժամանակ Ուգո Չավեսը ներկայացրել է նոր թանկարժեք դագաղ՝ երկրի ազգային հերոսի մնացորդներով:
Առաջնորդի մնացորդներով դագաղն ամբողջությամբ զարդարված է ադամանդներով, մարգարիտներով և ոսկե աստղերով։ Ինչպես հաղորդում է BBC-ին, դագաղը տեղադրվելու է այժմ կառուցվող դամբարանում:
Անցած տարի Ուգո Չավեսը հրամայել էր էքսգաումացիայի ենթարկել ազգային հերոսի մարմնի մնացորդները, որպեսզի ապացուցի իր վարկածն այն մասին, որ նա սպանված է եղել: Սակայն Բոլիվարի մահվան իրական պատճառը չի հաջողվել պարզել:
Շատ պատմաբաններ կարծիքով նա թոքախտից է մահացել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ