Հարձակում թուրքական մեքենաների վրա
Թուրքիա
Թուրքական ավտոմեքենաները Սիրիայի տարածքում ենթարկվել են հարձակման։ Այս մասին է հաղորդում MIGnews.com կայքը՝ վկայակոչելով թուրքական Hurryet թերթին։
Երկու թուրք վարորդներ Սիրիայով ուղևորվել են Սաուդյան Արաբիա: Իդլիբ քաղաքի շրջանում նրանց վրա կրակ են բացել զինված անձինք:
Վարորդներից մեկը , ում մեքենային 17 փամփուշտ է դիպել, վիրավորվել է: Երկու վարորդներն էլ միանգամից շրջվել և վերադարձել են Թուրքիա:
Թուրք–սիրիական սահմանին հավաքվել են ավելի քան 1000 թուրքական բեռնատարներ, որոնց սիրիացիները տարբեր պատճառներով թույլ չեն տալիս մտնել իրենց տարածք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)