«Հայկական ժամանակ». Ատկատների մասին հարցին վարչապետի հեռատես պատասխանը
Հայկական Մամուլ
Երեկ Երևանում անցկացված հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 14-րդ նիստից հետո «ՀԺ»-ի թղթակիցը փորձել է վարչապետ Տ. Սարգսյանից ընդամենը մեկ հարցի պատասխան ստանալ:
«Աոաջին անգամ ե՞րբ իմացաք, որ Հայաստանում «ատկատներ» կան»,- հարցրել է թղթակիցը: Պատասխանը ցնցող է եղել: Ոչ մի տառ՝ ոչ ձայնավոր, ոչ էլ՝ առավել ևս բաղաձայն, վարչապետը չի արտաբերել: Նա ընդամենը մեղմ ժպտացել է և գլխի, աչքերի ու ձեռքերի ակտիվ շարժումներով ցույց տվել, թե շտապում է:
Շատ հեռատեսն է մեր վարչապետը:
Նրա արտաբերած ցանկացած տառ կամ բառ, օրինակ՝ «ես շտապում եմ» կամ «հարցը գրավոր ուղարկեք»–ի տիպի, կարող էր մեկնաբանվել ի վնաս իրեն: Էլ չենք խոսում հարցի բուն պատասխանի մասին: Այդպիսին է «ատկատների» մասին հարցի էությունը: Այսպես՝ մնջախաղային շարժումներով «պատասխանը» երևի ամենաապահով տարբերակն էր։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ