«168 Ժամ». Խաչատուր Սուքիասյանը կարող է նոր հմայք հաղորդել նախագահական ընտրարշավում
Հայկական Մամուլ
«168 Ժամ» - ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է առաջադրել նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը: Հնարավոր է, որ Սուքիւսսյանին ևս ոգևորել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախադեպը, երբ գործող իշխանության կուսակցությունը պարտություն կրեց գործարար միլիարդատիրոջ կողմից ղեկավարվող «Վրացական երազանք» կուսակցությանը: Սուքիասյանի առաջադրումը նոր հմայք կհաղորդի ընտրություններին, քանի որ նրա շուրջ կարող է ձևավորվել քաղաքական ուժերի և անհատների լայն համախմբում: Սուքիասյանը լավ հարաբերություններ ունի ինչպես ընդդիմադիր, այնպես էլ' իշխանությունը ներկայացնող ուժերի և անհատների հետ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ