«Ժողովուրդ». Քոչարյանը հանդիպել է Օսկանյանի հետ և քննարկել առաջիկա նախագահական ընտրությունները
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Աժ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ և քննարկել առաջիկա նախագահական ընտրությունները:
Քոչարյանը հայտարարել է, որ ինքը չի առաջադրվելու, նաև անկեղծացել է ու ասել, որ իր առաջադրման դեպքում կլինի «քաղաքական կոնսոլիդացիա՝ հանած Քոչարյան» տարբերակը:
Նա ասել է, թե Օսկանյանը լավագույն թեկնածուն է, քանի որ այս դեպքում կլինի «քաղաքական կոնսոլիդացիա՝ հանած Սերժ»:
Այս տեղեկությունները թերթը փորձել է ճշտել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն վերջինս, իր սովորության համաձայն, չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ