«Առավոտ». Բաբուխանյանի կալիբրը
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին հրավիրեց հրապարակային դեբատի: Երբ վերջերս ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին հրավիրել էր դեբատի, պարոն Բագրատյանը ի պատասխան` հորդորել էր թուղթ բերել նախագահից կաճ վարչապետից, որ Արամյանը հանդես է գալիս նրանց անունից, որ բանավիճի:
Ուստի «Առավոտ»–ը Հայկ Բաբուխանյանից հետաքրքրվեց՝ հիմա Ձեր կալիբրը ներո՞ւմ է, որ Վարդան Օսկանյանի պես քաղաքական գործչի հետ բանավեճի մեջ մտնեք, թե՝ դուք էլ նման մի թղթի կարիք կունենաք: Հայկ Բաբուխանյանը պատասխանեց. «Դուք երևի Վարդան Օսկանյանի կողմից չփորձեք ենթադրություններ անել, երբ որ Վարդան Օսկանյանը կգտնի պատասխան իմ առաջարկին՝ ես իրեն կպատասխանեմ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ