Կոլորադո նահանգում կրակել են Օբամայի շտաբի վրա
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբում՝ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի կենտրոնում, կրակոցով կոտրել են պատուհանի ապակին: Այդ մասին շաբաթ օրը հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղական ոստիկանությանը:
Նախագահի շտաբի աշխատակիցները միջադեպի ժամանակ գտնվել են ներսում, սակայն նրանցից ոչ ոք չի տուժել:
Անհայտ անձը արձակել է ընդամենը մեկ կրակոց՝ նշում է ոստիկանությունը: Նրան ձերբակալել չի հաջողվել: Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել նրա անձը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)