«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ում սենյակ չունի
Հայկական Մամուլ
ԱԺ երեք գումարման պատգամավոր, երկարամյա օրենսդիր և օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, ԱԺ-ում սենյակ չունի։
Ամեն դեպքում, նրա անուն-ազգանվամբ ցուցանակ չկա խորհրդարանի որևէ դռան վրա։ Թերևս, խորհրդարանում անիմաստ են համարել նրան սենյակ տրամադրելը կամ ինքը չի ցանկացել։ Հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանը ԱԺ-ում երևում է միայն քվեարկություններին մասնակցելու, ոմանց հետ շփվելու, ինչպես նաև լրագրողների հարցերին պատասխանելու համար, որ մամուլում հրապարակվեն իր անզուգական մտքերը և համապատասխան տեղերում իմանան, որ ինքը խորհրդարանական ակտիվ աշխատանքով է զբաղված։ Ի դեպ, գրեթե նույնկերպ է վարվում ԱԺ պատգամավորների մի մասը։ Իսկ ոչ նիստերի օրերին ԱԺ-ում մեռելային լռություն է. համարյա պատգամավոր չկա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ