Կայացել է հերթական էլիտար հարսանիքը. հրավիրված է եղել Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Կիրակի օրը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում հերթական էլիտար հարսանիքն է եղել` ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանն ամուսնացրել է դստերը։
Փեսացուն Համլետ Ավետիսյանի կամ հանրությանն առավել հայտնի Նեպտունի Համիկի որդին է: Վերջինս ԲՀԿ-ական է, Գագիկ Ծառուկյանի մերձավորներից, «Նեպտուն» սպորտային համալիրի սեփականատերն է, ունի այլ բիզնեսներ:
Հարսանիքի քավորն էլ Ծառուկյանի ավագ որդին է եղել։ Հարսանեկան խնջույքին երգել են հայ էստրադայի երգիչ-երգչուհիները, հրավիրված են եղել նախկին պաշտոնյաներ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում