Արդեն երրորդ օրն է Կահիրեում շարունակվում են անկարգությունները
Աշխարհ
Արդեն երրորդ օրն է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր կոչվող հրապարակում շարունակվում են հակակառավարական ցույցերն ընդդեմ ռազմական իշխանության ձևավորմանը: Ցուցերի երիտասարդ ակտիվիստները քարեր և երկաթյա ձողեր են շպրտում ոստիկանական ուժերի կողմը: Այնուամենայնիվ, այս պահին բուխումները զինվորների և ցուցարարների միջև այնքան ուժեղ տեղի չեն ունենում, որքան առավոտյան:
Կահիրեում գտնվող BBC-ի թղթակիցը հայտնում է, որ ամբոխը դարձել է անկառավարելի և կառավարության շենքի մոտակայքում տեղի ունեցած վերջին բախումների հետևանքով այրվել է կառավարության 200-ամյա պատմություն ունեցող մասնաշենքերից մեկը:
Մեկ այլ միջադեպ է գրանցվել Եգիպտոսում. պայթեցվել է Սինա անապատում գտնվող գազատարը, որով Եգիպտոսից գազը մատակարարվում էր Իսրայել եւ Հորդանան:
Հաղորդում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ