Եվս 3 սիրիացի գեներալ արտագաղթեց Թուրքիա. ԶԼՄ-ներ
Թուրքիա
Սիրիայում բռնությունների սաստկացման հետ մեկտեղ մեծանում է փախստականների հոսքը: 50 զինծառայող, այդ թվում՝ 3 գեներալ, իրենց ընտանիքներով անցել են Թուրքիայի հետ սահմանը. հաղորդում է Anadolu գործակալությունը:
Թուրքական TRT հեռուստաընկերությունը հայտնում է, որ սիրիացի փախստականների քանակը Թուրքիայում արդեն հասնում է 100 հազարի: Միայն անցած օրերի ընթացքում Թուրքիա է ներգաղթել 800-ից ավել մարդ:
Փախստականներին տեղակայում են Ադըյաման և Ալփայդըն շրջանի ճամբարներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)