Ավելի քան 50 տիբեթցի է ինքնահրկիզվել՝ ի նշան չինական իշխանությունների դեմ բողոքի
Աշխարհ
Տիբեթի խորհրդարանի ներկայացուցիչ վանական Տինլեյ Վանգչենը հայտարարել է, որ ի նշան չինական իշխանությունների նկատմամբ իրենց բողոքի՝ արդեն 54 մարդ ինքնահրկիզում է գործել. փոխանցում է Korrespondent.net-ը:
Վանգչենը նշել է, որ տիբեթցիները խնդիրներ են ունենում ոչ թե Չինաստանի բնակիչների, այլ՝ այդ երկրի իշխանությունների նկատմամբ:
Վիլնյուսում «Ճշմարտության ճրագ» միջազգային միջոցառումների շարքի շրջանակներում տիբեթցի վանական Տինլեյ Վանգչենը հաղորդել է, որ բողոքելով 60 տարի առաջ տիբեթցիներից բռնազավթված տարածաշրջանում չինական իշխանությունների գործադրվող բռնությունների դեմ՝ ինքնահրկիզում է կատարել արդեն 54 մարդ:
Նրա խոսքերով՝ Տիբեթում չեն հարգվում մարդու իրավունքները, իշխանությունների նկատմամբ ոչ չեզոք տրամադրված մարդկանց բանտ են ուղարկում, չեն ապահովվում կրոնի, լուսավորչության ազատությունը, չինական իշխանությունները վերահսկում են ԶԼՄ-ները և տիբեթցի վանականներին, դպրոցներից աստիճանաբար դուրս է մղվում տիբեթերենը, իսկ հենց իրենք՝ տիբեթցիները, իրենց երկրամասում կազմում են փոքրամասնություն՝ 6 մլն. այն դեպքում, երբ այդտեղ հաստատված չինացիների քանակն արդեն 8 մլն է:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ