Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը ԵՄ-ին ողբերգական սխալ էր. Չեխիա
Աշխարհ
2012-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը ԵՄ-ին ողբերգական սխալ է. այս մասին այսօր հայտարարել է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Ես կարծում եմ, որ դա ողբերգական սխալ է: Նոբելյան մրցանակը միշտ շնորհվել է անհատներին որոշակի գործունեության համար: Այդ մրցանակը հանձնել մի կազմակերպության, ընդ որում, բյուրոկրատական կազմակերպության, նշանակում է՝ կորստյան մատնել մրցանակը:
Չգիտեմ, կհամարձակվի արդյոք որևէ մեկը այն ստանալ»,-ասել է Կլաուսը:
Չեխիայի նախագահի մամլո խոսնակն ավելի վաղ հայտնել էր, որ պետության ղեկավարն այդ լուրը սկզբում որպես կատակ էր ընկալել և չէր հավատացել:
Օսլոյում Նոբելյան հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ի գլխավոր նվաճումը խաղաղության համար հաջող պայքարն է և հակամարտությունների խաղաղ կարգավորումը նրա կողմից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ