Ուիթնի Հյուսթոնի դուստրն ամուսնանում է եղբոր հետ
Այլ
Հանգուցյալ Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, հրապարակավ հայտարարել է այն մասին, որ նշանադրվել է իր մոր դաստիարակությամբ մեծացած Նիկո Գորդանի հետ։
Այս կերպ աղջիկը միայն հաստատեց իր ամուսնության շուրջ ծավալված խոսակցությունները։
Այդ իրադարձությունը տեղի ունեցավ The Houstons: On Our Own հաղորդաշարի շրջանակներում, որում Ուիթնի Հյուսթոնի աղջիկը հանդես է եկել գլխավոր դերում և ցույց տվել ամերիկացի հեռուստադիտողին, թե ինչպես է նա ապրում մոր մահից հետո և ինչպես է փորձում ինքնուրույն կառուցել իր ստեղծագործական կարիերան։ Գրում է eurosmi.ru-ն։
Շշուկներն այն մասին, թե Բոբի Քրիստինա Բրաունը պատրաստվում է ամուսնանալ իր խորթ եղբոր՝ Նիկա Գորդանի հետ, սկսեցին տարածվել, երբ Ուիթնի Հյուսթոնի ողբերգական մահից հետո այս զույգը շատ մտերմացավ։
Իսկ այդ շշուկների ալիքը հզորացավ, երբ օգոստոսին Քրիստինայի մատին հայտնվեց մեծ շափյուղայով մատանի, որը աղջկան նվիրել էր Նիկը։
Սակայն մինչև վերջերս զույգը հերքում էր այս խոսակցությունները։
Նշենք, որ Ուիթնի Հյուսթոնը Նիկին պաշտոնապես չի որդեգրել։ Նա 10 տարի ապրել է երգչուհու ընտանիքում՝ սկսած 12 տարեկանից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)