Չէր կարելի մեր մեծերին նման անարժեք քանդակներով մոտեցնել մարդկանց
Հայաստան
«Մեր մեծերին չէր կարելի նման անարժեք քանդակներով մոտեցնել մարդկանց»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ խոսելով վերջին շրջանում Երևանում տեղադրված Մհեր Մկրտչյանի, Չարենցի, Սևակի և այլոց արձանների մասին։
Վերջինս նկատում է նաև, որ քաղաքային մշակույթ աշխարհի շատ քաղաքներում եղել է, բայց հասարակ քաղաքացու կերպարով։
«Եթե որոշել են Եղիշե Չարենցի քանդակ դնել քաղաքում, ուրեմն այն պետք է մեծարժեք գործ լիներ։ Մհեր Մկրտչյանի քանդակը նման խեղկատակային կերպարով չպետք է լիներ, քանի որ ոչ բոլորը գիտեն, որ նրա այդ կերպարը իր դերերից ինչ-որ մեկն է: Մեծերին նման ձևով ներկայացնելն անթույլատրելի եմ համարում»,- նկատում է ճարտարապետը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի