Ամերիկուհին երեխային ծեծելու համար դատապարտվել է 99 տարվա ազատազրկման
ԱՄՆ
Տեխասի բնակչուհին, որը դաժանաբար ծեծել էր իր 2 տարեկան աղջկան և սոսնձել նրա ձեռքերը պատին, դատապարտվել է 99 տարվա ազատազրկման:
5 երեխաների մայր 23-ամյա Էլիզաբեթ Էսկալոնան իրեն մեղավոր է ճանաչել երեխային ծեծելու մեջ: Համաձայն գործի նյութերի՝ 2011թ. սեպտեմբերին նա հարվածել է իր աղջկա փորին, ծեծել նրան կաթի շշով և այնուհետև սոսնձել նրա ձեռքերը պատին սուպեր-սոսնձով:
Բժիշկները երեխայի մոտ հայտնաբերել են ներգանգային արյնահոսություն, ջարդված կող, բազմաթիվ արնազեղումներ և ափի վրա մաշկային վնասվածքներ: Երեխան մի քանի օր կոմայի մեջ է եղել:
Մոր մյուս երեխաները պատմել են իշխանություններին, որ նա կատաղության նոպա է ունեցել այն բանից, որ փոքրիկը ոչ մի կերպ չէր կարողանում վարժվել միզամանից օգտվելուն:
Մորը ձերբակալելուց հետո բոլոր 5 երեխաներին հանձնել են տատիկի խնամակալությանը:
Դատախազաությունից տեեկացնում են, որ 30 տարի հետո մայրը կարող է համաներման հայց ներկայացնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)