ԱՄՆ-ը պետք է շարունակի աջակցել ժողովրդավարությանը Մերձավոր Արևելքում
Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ը պետք է շարունակի աջակցել Մերձավոր Արևելքում ժողովրդավարության գործընթացին՝ չնայած բռնությունների ալիքին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը. փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնի վերաբերմունքը չպիտի փոխվի «Արաբական գարունը» վերապրած նորածին ժողովրդավար պետությունների նկատմամբ «ծայրահեղականների կողմից կազմակերպած բռնության ակտերից հետո»:
«Մենք ընդունում ենք, որ Մերձավոր Արևելքում ժողովրդավարության հաստատումը ԱՄՆ-ի գործը չէ: Մենք չենք կարող այս հարցում պարտվել կամ հաղթել: Սակայն մենք պետք է աջակցենք նրանց, ովքեր ամեն օր աշխատում են ժողովրդավարական կառույցների ամրապնդման վրա: Դա կհանգեցնի միջազգային ասպարեզում առավել գործունակ անձանց ի հայտ գալուն»,-ասել է Քլինթոնը Վաշինգտոնում՝ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:
Նա ավելացրել է նաև, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իսլամիստների ազդեցությունը մարտահրավեր է նետում ԱՄՆ-ի շահերին, սակայն ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն իրականացնի այդ տարածաշրջանում, եթե ցանկանում է հասնել հաջողության՝ վստահ է պետքարտուղարը:
«ԱՄՆ-ի համար ժողովրդավարության աջակցությունը ոչ թե իդեալականություն է, այլ՝ ռազմավարական անհրաժեշտություն»,-եզրափակել է Հիլարի Քլինթոնը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ