Ցանկացած փող ունեցող «ռնգեղջյուր» քաղաքում ինչ ուզում անում է
Հասարակություն
Ցանկացած փող ունեցող «ռնգեղջյուր» քաղաքում ինչ ուզում անում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
Նրա խոսքերով՝ սա նախնական կապիտալի կուտակման շրջան է։
Խոսելով «Հին Երևան» նախագծի մասիին՝ Մինասյանն ասաց, որ սա հին Երևանի իմիտացիա է։
«Նախագծման փուլում գտնվող ձեռնարկի հեղինակները՝ քաղաքային իշխանությունները, սխալ ճանապարհով են գնում, որովհետև հուշարձանը տեղափոխելով և մի տեղ կենտրոնացնելով՝ նույն արժեքը չի ունենում։ Միևնույնն է, հուշարձան չեն, եթե նրանց տեղափոխում ես։ Ի դեպ, դա կատարվում է բացառիկ դեպքերում»,– ասաց Մկրտիչ Մինասյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը