ՄԱԿ-ը ներքին բարեփոխումների կարիք ունի. Էրդողան
Թուրքիա
ՄԱԿ-ը պետք է ներքին բարեփոխումներ անցկացնի՝ կարծում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտարարել է Էրդողանը Ստամբուլյան վեհաժողովում ելույթի ժամանակ. շաբաթ օրը հաղորդում է թուրքական TRT haber հեռուստաընկերությունը:
Էրդողանը կարծում է, որ արդարացի չէ, երբ այլ պետությունների ճակատագիրը որոշում են 5 պետություններ, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ են հանդիսանում:
Էրդողանը նաև նշել է, որ ՄԱԿ-ը դեռ չի արձագանքել նրան, թե ինչ է կատարվում Սիրիայում: «Աչք փակելով Սիրիայի իրադարձությունների վրա՝ ՄԱԿ-ը կորցնում է իր հեղինակությունը»,-ասել է Էրդողանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)