Սիրիահայերի համար մուտքը Համազգային թատրոն անվճար է
Հայաստան
Պետական Համազգային թատրոնը հաշվի առնելով սիրիահայերի ներկա վիճակը, 21-րդ թատերաշրջանի (2012-2013թթ.) ընթացքում բոլոր սիրիահայերի համար մուտքը Համազգային թատրոն սահմանում է անվճար:
Ազգությամբ հայ յուրաքանչյուր Սիրիայի քաղաքացի, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, կարող է ստանալ ներկայացման անվճար տոմս:
Համազգային թատրոնի խումբը նաև իր ֆինանսական ներդրումն է բերում «Օգնիր եղբորդ» ծրագրին և կոչ անում բոլոր թատրոններին և մշակութային խմբերին իրենց ֆինանսական անհրաժեշտ ներդրումը բերել այս ծրագրին:
Թատրոնը առաջարկում է հարցեր ունենալու դեպքում զանգահարել Համազգային թատրոն՝ +37410539415, +37410501060 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի