Հակառակորդը կրակում է Վարդենիսի շրջանի սահմանների ողջ երկայնքով. Գորիսի շրջանում կիրառվել է հարվածային ԱԹՍ. Irakanum.am (տեսանյութ)
ՀայաստանԱյս պահին հակառակորդը կրակում է Վարդենիսի շրջանի սահմանների ողջ երկայնքով։ Այս մասին Irakanum.am-ին փոխանցեց ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ով ծնունդով Վարդենիս քաղաքից է։ Նրա փոխանցմամբ հակաձակորդը կիրառում է տարբեր տեսակի զինատեսակներ։
ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Irakanum.am-ին փոխանցեց, որ քիչ հետո լրացուցիչ տեղեկություններ կհայտնի սահմանային իրավիճակի վերաբերյալ։
Նշենք, որ համացանցում գրառումներ են արվում այն մասին, որ այս պահին հակառակորդը ինտենսիվ կրակոցներ է արձակուկ նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ուղղությամբ, մասնավորապես Ջերմուկ քաղաքի։
Այլ մանրամասներ՝ քիչ անց։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան