Իսրայելը 550 պաղեստինցի բանտարկյալների է ազատ արձակել
Աշխարհ
Իսրայելը պատրաստվում է ազատ արձակել 550 պաղեստինցի բանտարկյալների, որը երկրորդ եւ եզրափակիչ փուլն է Իսրայելի և Պաղեստինի միջև այս տարվա հոկտեմբերին ձեռք բերված գործարքի արդյուքնում:
Գործարքի համաձայն Իսրայելը հինգ տարի առաջ Գազայի հատվածում պաղեստինյան ուժերի կողմից ձերբակալված իսրայելցի զիվոր Ջիլադ Շալիթի ազատ արձակման դիմաց համաձայնել էին ազատ արձակել Իսրայելում գտնվող 1150 պաղեստինցի բանտարկայլների:
Գործարքի երկրորդ փուլը Իսրայելում այնքան բուռն և միանշանակ արձագանքն չստացավ, որքան առաջին փուլում: Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ ազատ արձակված պաղեստինցիներից իսրայելցիների սպանության մեջ ոչ մեկի մեղավորությունը չի ապացուցվել:
Հոկտեմբերին ազատ արձակված 500 պաղեստինցիներից շատերը ցմահ բանտարկության էին ենթարկվել իսրայելցիների դեմ սպանություններ և բռնի գործողություններ կազմակերպելու և իրականացնելու համար:
Հաղորդում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ