Վարչապետ, մենք թքած ունենք ձեր որոշման վրա
Հասարակություն
Օգոստոսի 9-ից սահմանված է, որ գիշերային ժամերին հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրավառություն կարող է կազմակերպվել Ամանորի կապակցությամբ՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23։00-ից մինչեւ հաջորդ օրվա 01։00-ն, «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին՝ ժամը 23։00-ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 01։00-ն՝ ՀՀ պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, Ամանորին՝ նաեւ քաղաքացիների կողմից։
Սակայն, կարծես, այս մասին տեղյակ չեն կամ պարզապես չեն ուզում հետևել մի շարք հեղինակավոր և շքեղ ռեստորանների սեփականատերեր, ովքեր ուշ ժամերին չեն խորշում շարունակել հրավառություն իրականացնել, երբ ցանկանան։ Այդ կերպ կարծես ասում են՝ «Վարչապետ, մենք թքած ունենք ձեր որոշման վրա», և վերջապես իրենց ստեղծած աղմուկով անհանգստություն են պատճառում հարակից տարածքներում ապրող բնակիչներին։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ։ Քաղաքացիների անվտանգության, հատկապես գիշերային ժամերին բնակչության անդորրի պահպանման համար նա շարունակում է հանդիսությունների ու զվարճանքի վայրերում հրավառությունների վերահսկման ու կանոնակարգման աշխատանքները: Բայց արի ու տես, որ, փաստորեն, այսօր Երևանում ազատորեն իրականցվում են հրավառություններ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը