Մեր մշակութային ժառանգությունը ունի ոչ թե դարերի, այլ՝ հազարամյակների կենսագրություն. ԱԺ նախագահ
Հայաստան
ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Թարգմանչաց տոնի առթիվ.
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Թարգմանչաց տոնի առթիվ:
Մենք այն ժողովուրդն ենք, որի մշակութային ժառանգությունը ունի ոչ թե դարերի, այլ՝ հազարամյակների կենսագրություն: Այդ ժառանգությունը եղել է մեր գոյության հիմնաքարերից մեկը եւ մեր մտավոր ներուժի երբեք չարժեզրկվող վկայությունը:
Հայ թարգմանչական արվեստի մնայուն գանձերը խոսուն այցեքարտեր են տարբեր ժամանակներում՝ Սուրբ Գրքի մաշտոցյան թարգմանությունից սկսած հարստացնելով քաղաքակիրթ աշխարհի գրական ժառանգությունը: Դեռ այդ ժամանակներից ենք մենք արժեւորել թարգմանչական արվեստի նշանակությունը եւ նոր շունչ տվել համաշխարհային արժեք հանդիսացող գրական գանձերին:
Սիրելի հայրենակիցներ,
Թարգմանչաց տոնը ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժը արձանագրելու, գրի ու գրականության արժեքը գնահատելու տեսանկյունից բացառիկ է: Այն որպես առանձին տոն ներառելով պաշտոնական տոնացույցում՝ փաստում ենք եւ ժողովրդի, եւ իշխանության գնահատական-վերաբերմունքը խոսքի, լեզվի, մշակույթի հանդեպ: Մենք կարողացել ենք ստեղծել, գրել ու թարգմանել դեռ 5-րդ դարում, համոզված եմ, շարունակելու ենք նաեւ հետագայում»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի