Երիտասարդները ծանոթանում են բանակցային արվեստին
Հասարակություն
Հոկեմբերի 13-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ն համատեղ կազմակերպեցին ուսուցողական և ինտերակտիվ դաս-միջոցառում՝ «Բանակցային խաղ» խորագրով: Մասնակիցները ծանոթացան բանակցային արվեստի հմտություններին: Այս մասին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Դասախոսության առանձնահատկությունն այն էր, որ ունկնդրին ներկայացվեց ոչ միայն այն, ինչ արդի պրակտիկայում համարվում է ընդունված և նախընտրելի, այլ այն բոլոր տարբերակները, որ կարող են առաջադրվել հակառակորդ կողմից կամ կիրառվել առհասարակ:
Ինչպես նշեց «Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի անդամ և միջոցառման սեմինարավար Ալեն Շադունցը, միջոցառման հիմնական նպատակն է մասնակիցներին օգնել հանգելու այն գաղափարին, որ բանակցությունն արվեստ է, իսկ արվեստում նույնիսկ լեզվակռիվն է անընդունելի: Հարկավոր է կենտրոնանալ ոչ թե «ես ճիշտ եմ, դու՝ սխալ» սկզբունքի վրա, այլ գործել դիրքային շահերից. երբեմն պետք է մեկ քայլ հետ գնալ՝ հետագայում երկու քայլ առաջ գնալու ակնկալիքով:
Դասախոսության ընթացքում ծավալվեց հետաքրքիր քննարկում՝ հարց-պատասխան տարբերակով, որին հաջորդեց նախապես մշակված խաղը:
Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին մասնակցության հավաստագրերով, իսկ իրեն լավագույնս դրսևորած մասնակիցը՝ պատվոգրով և մրցանակով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը