Մարոկկոյում պահանջում են հեշտացնել որդեգրման պայմանները
Աշխարհ
Մարոկյան 6 բարեգործական կազմակերպություններ բաց նամակով դիմել են երկրի կառավարությանը՝ պահանջելով վերանայել արտասահմանցիների կողմից որբերին որդեգրելու վերջերս բարդացված պայմանները։ Այս մասին հայտնում է BBC Russian–ը։
Նրանց կարծիքով՝ գոյություն ունեցող կարգը խոչընդոտում է, որ բազմաթիվ երեխաներ ընտանիք գտնեն, քանի որ Մարոկոյում չկան անհրաժեշտ թվով ամուսնական զույգեր, որոնք կկարողանային երեխա որդեգրել։
Նամակի հեղինակները նշում են, որ Մարոկոյում յուրաքանչյուր ժամը մեկ ինչ–որ մեկը հրաժարվում է իր երեխայից։
Որդեգրման վիճարկվող կարգի համաձայն արտասահմանցի ծնողները պետք է իսլամ դավանեն։ Դրանով երկրի կառավարությունը կարծում է, որ հնարավոր կլինի պահպանել որդեգրվող երեխայի կրոնական և մշակութային անհատականությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ