Բիբեռին հետապնդում են «օրհասական» խնդիրները
Աշխարհ
Վերջին շրջանում` բազմաթիվ դեռահասների կուռք Ջասթին Բիբեռի կյանքը վերածվել է իսկական մղձավանջի։ Նրան հետապնդում են կամ առողջական խնդիրները, կամ էլ գողերը։ Այսպես օրինակ՝ Վաշինգտոնի մենահամերգի ժամանակ գողացել են երգչի անձնական նոութբուքը և տեսախցիկը։
Կարծես չնչին կորուստ է, բայց սա այն դեպքը չե. բանն այն է, որ գողերը շանտաժի են ենթարկում Ջասթինին՝ Twitter սոցցանցի միջոցով սպառնալով որ կուռքի անձնական լուսանկարներն ու տեսահոլովակները կդառնան հանրային սեփականություն։
Այդ կապակցությամբ cosmo.ru-ն գրում է. «Հնարավոր է դեռահասների կուռքը թաքցնելու շատ բան ունի»։
Նշենք, որ Twitter-ի իր էջում նա գրում է. «Որոշ մարդիկ անարգում են ուրիշների մասնավոր սեփականությունը ու ոտնահարում են անձնական կյանքի անձեռնամխելիությունը»։
Հուսանք, որ գողերն ի վերջո կվերադարձնեն երջչին իր շարժական գույքը, և չեն արծարծի Ջասթինի հավանական «գաղտնիքները», որպեսզի չխոցեն վերջինիս երկրպագուների փխրուն սրտիկները։
Միքայել Մարգարյան
Սկզբնաղբյուրը՝ cosmo.ru


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ