«Սիրում է, չի սիրում» քանդակը վերակենդանացել է Աբովյան փողոցում
Գիտություն և Մշակույթ
Երևանի քաղաքապետարանի հետևողականությամբ վերականգնվել է Թերեզա Միրզոյանի «Սիրում է, չի սիրում» քանդակը, որի նոր տարբերակը բրոնզաձույլ է և վերատեղադրվել է նախկին վայրից քիչ հեռու` Աբովյան փողոցում: Իսկ քանդակի բնօրինակը ձուլված է եղել դրվագման եղանակով:
Քանդակը վերականգնվել է բնօրինակի էսքիզով՝ Թերեզա Միրզոյանի դստեր և քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի շնորհիվ:
Արձանի բացմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նշենք, որ վանդալիզմի հետևանքով 21 տարի առաջ քանդակը ջարդուփշուր էր եղել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)