Սիրիան արգելել է իր օդային տարածքներով թուրքական ուղևորատար ինքնաթիռների թռիչքը
Թուրքիա
Սիրիայի իշխանություններն արգելել են Սիրիայի օդային տարածքներով թուրքական ուղևորատար ինքնաթիռների թռիչքը: Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դա, ըստ ամենայնի, պատասխանն էր թուրքական իշխանությունների գործողություններին:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը թուրքական իշխանությունները սիրիական ավիաընկերության ինքնաթիռին, որը Մոսկվայից ուղևորվում էր Դամասկոս, ստիպել էին հարկադիր վայրէջք կատարել: Ինքնաթիռից առգրավվել էին ՀՕՊ պաշտպանության ռադիոտեղորոշման կայանների համար նախատեսված տեխնիկական սարքավորումներ:
Ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի`ինքնաթիռում եղած ռադիոլոկալ կայանի էլեկտրատեխնիկական սարքավորումները կրկնակի նշանակություն են ունեցել և արգելված չեն եղել միջազգային կոնվենցիաներով:
Միևնույն ժամանակ տեղեկատվական գործակալությունները լուրեր էին տարածել այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքնաթիռում ռազմամթերք ու ռազմական սարքավորումներ են եղել:
Դամասկոսն էլ իր հերթին ժխտել էր այս տեղեկությունը` Թուրքիայից պահանջելով հետ վերադարձնել առգրավված բեռը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)