Թունիսում նշանակվել են նախագահական ու խորհրդարանական ընտրությունները
Մերձավոր Արևելք
Թունիսի իշխող չափավոր ազգայնական կուսակցական կոալիցիան նշանակել է երկրում խորհրդարանական և նախագահական ընտրությունները 2013թ. հունիսի 23-ին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ընդ որում, համաձայնություն է ձեռք բերվել այն հարցի շուրջ, որ լինելու են անմիջական նախագահական ընտրություններ, իսկ անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 7-ին:
Հիշեցնենք, որ 2011թ. կոալիցիան հաղթել էր Թունիսի Ազգային խորհրդի ընտրություններում, որի նպատակն էր սահմանադրության ստեղծումն ու նախագահական ընտրությունների նախապատրաստումը: Խորհուրդը 2011թ. դեկտեմբերին ընտրել էր Թունիսի ժամանակավոր նախագահ, որն իր լիազորությունները վայր է դնելու 2013թ. կայանալիք ընտրություններից հետո:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ