Կրակել են Մավրիտանիայի նախագահի վրա
Աշխարհ
Մավրիտանիայի նախագահ Մուհամմեդ Աբդելը շաբաթ օրը վիրավորվել է իր շարասյան վրա կատարված կրակահերթի արդյունքում. հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով երկրի վարչապետի տեղեկությանը:
Ըստ պատահարի մասին նախնական տեղեկության` նախագահի վրա կրակել է մի անհայտ անձ, ում մեքենան ընթացել է շարասյանը համընթաց: Ավելի ուշ պարզվել է, որ գնացքի վրա կրակել է զինված պահակախումբը:
Պատահարը տեղի է ունեցել Նուակշոտից 40 կիլոմետր հյուսիս ընկած տարածքում այն ժամանակ, երբ նախագահը վերադառնում էր գործնական ուղևորությունից: Վնասվել է Աբդել Ազիզի ձեռքը, որի արդյունքում նրան տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Աբդել Ազիզը նախագահ է դարձել 2009 թվականին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ