Ադրբեջանում կոչ են անում դատապարտել նրանց, ովքեր համաձայն չեն Հայաստան ներխուժման հետ
ԱդրբեջանԱդրբեջանի իշխող կուսակցությունը սոցիալական ցանցերում քարոզարշավ է սկսել #xainitani («Ճանաչիր դավաճանին») հեշթեգով: Այս մասին գրում է Regnum-ը։
Այս ակցիան ուղղված է հասարակական գործիչների, բլոգերների և ընդդիմադիրների դեմ, ովքեր կասկածի տակ են դնում Հայաստանի վրա վերջերս Ադրբեջանի կողմից տեղի ունեցած հարձակման նպատակահարմարությունը։ Նրանք դրդում են բնակչությանը հայտնել «դավաճանների» մասին, ասվում է հրապարակման մեջ։