Անթալիայի օդանավակայանում ինքնաթիռ է այրվել
Թուրքիա
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայի Անթալիա քաղաքի օդանավակայանում հրդեհ է բռնկվել ուղևորատար օդանավում: Ինքնաթիռի ուղևորներին տարհանել են:
Ըստ գործակալության վերջին տեղեկությունների` հրդեհը սկսվել է օդաչուական խցիկում. այդ իսկ պատճառով էլ ոչ ոք չի տուժել: Ինքնաթիռի սրահում գտնվող բոլոր ուղևորներին հասցրել են ժամանակին դուրս հանել:
Օդանավը պատկանել է թուրքական Corendon Airlines ավիաընկերությանը: Ինքնաթիռը պատրաստվում էր չվերթ կատարել դեպի նորվեգական Տրոնհեյմ քաղաքը:
Հրդեհի պատճառով ուղևորները Նորվեգիա են մեկնել այլ օդանավով:
Հրդեհի պատճառը դեռ անհայտ չէ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)