The Associated Press. Իսրայելում ընտրությունները կանցկացվեն հունվարի 22-ին
Մերձավոր Արևելք
Իսրայելի կառավարությունը վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ այսօր որոշում է ընդունել, որի համաձայն խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են հունվարի 22-ին, փոխանցում է The Associated Press-ը:
Իսրայելի վարչապետը նշել է, որ նա ստիպված էր անցյալ շաբաթ արտահերթ ընտրությունների կոչ անել, քանի որ անկարող էր անցկացնել հաջորդ տարվա բյուջեն: Ընդհանրապես ընտրությունները նախատեսված էին 2013թ. հոկտեմբերին անցկացնել:
Կառավարության որոշումը պետք է երկուշաբթի հաստատի խորհրդարանը վերջնականորեն:
Բազում հարցուներ ցույց են տվել, որ Նեթանյահուն ամենայն հավանականությամբ պահպանելու է իր պաշտոնը, եթե ներկայիս կուսակցական հավասարությունը պահպանվի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ