The Washington Post. Մեծ Բրիտանիայի «հազարավոր» զորքեր լքելու են Աֆղանստանը 2013թ.
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության քարտուղար Ֆիլիպ Համոնդը նշել է, որ հազարավոր զորքեր լքելու են Աֆղանստանը հաջորդ տարի, որը հանդիսանալու է ամենամեծ կրճատումը Մեծ Բրիտանիայի զորքերի պատմության մեջ, գրում է The Washington Post-ը' վկայակոչելով The Associated Press-ին:
Մեծ Բրիտանիան նշել էր իր' Աֆղանստանում գտնվող 9500 զինվորներից այս տարի 500 զինվոր լքելու է այն, և բոլորը տուն են վերադառնալու 2014թ. վերջին, երբ միջազգային զինված ուժերը պայմանավորվել են անվտանգությունը փոխանցել աֆղանական ուժերին:
Բայց քարտուղարը չի նշել կոնկրետ քանի հոգի են վերադառնալու տուն 2013 թվականին: «Ես ծրագրել եմ զինված ուժերի նշանակալից կրճատում հաջորդ տարվա վերջին»,- նշել է Համոնդը:
Հիշեցնենք, որ 2001 թվականից ի վեր բրիտանացի 433 զինվոր է զոհվել Աֆղանստանում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում