Լիտվայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը հաղթել է
Աշխարհ
Պահպանողականների վարկանիշի անկումը կապված էր բյուջետային ծախսերի կրճատման քաղաքականության հետ, որն իրականացվում էր աշխարհում ամենալուրջ տնտեսական խորը հետընթացի պայմաններում. գրում է BBC ռուսական ծառայությունը:
Նախնական տվյալներով, ընտրություններում առաջատար են երկու ձախ կուսակցությունները՝ աշխատանքի և սոցիալ-դեմոկրատական:
Այս կուսակցությունների ներկայացուցիչներն ընտրություններից առաջ ակնարկում էին, որ ընտրությունների արդյունքներից կախված՝ կարող են կոալիցիա ձևավորել:
Վերլուծաբանները պնդում են, որ քվեարկելով ձախ կուսակցությունների օգտին՝ ընտրողները Անդրյուս Կուբիլյուսին պատժել են թոշակների և աշխատավարձերի կրճատման համար:
Հիշեցնենք, որ Կուբիլյուսը իշխանության էր եկել 2008 թվականին, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը վերջ տվեց լիտվական տնտեսական աճին, որը կապված էր սկանդինավյան բանկերի կողմից տրամադրվող էժան վարկերի առկայությամբ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ