Թալիբների հարձակումից տուժած 14-ամյա պակիստանցի իրավապաշտպան աղջկան ուղարկել են Անգլիա
Աշխարհ
Պակիստանում թալիբների հարձակման արդյունքում վնասվածք ստացած 14-ամյա քաղաքացիական ակտիվիտ Մալալա Յուսաֆզայը բուժում ստանալու նպատակով մեկնել է Բրիտանիա։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մալալայի առողջական վիճակը դեպի լավն է գնում։ Բժիշկները անջատել էին աղջնակի թոքերին միացված արհեստական օդափոխության սարքը։ Մալալային անգամ հաջողվել էր աննշան շարժել ոտքերն ու ձեռքերը։
Հիշեցնենք, որ աղջնակի վրա հարձակումը իրականցվել էր անցյալ երեքշաբթի օրը։ Թալիբ զինյալը կրակել էր դպրոցից վերադարձող աշակերտուհու վրա։ Փամփուշտներից մեկը դիպել էր աղջկա գլխին։
Նշենք նաև, որ Մալալան ինտերնետ-բլոգ էր վարում, որտեղ հանդես էր գալիս թալիբների դեմ և ի պաշտպանություն կանանց և աղջիկների կրթության իրավունքի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ