Ալժիրը հայտարարել է Ալ Քաիդայի կարևոր զինյալի սպանության մասին
Աշխարհ
Ալժիրի իշխանությունները հայտարարել են, որ կառավարական ուժերի կողմից սպանվել է Ալ Քաիդայի առաջնորդներից մեկը՝ Բուլեմ Բեկան։ Այս մասին հաղորդում է BBC-ին։
Ըստ իշխանությունների տեղեկությունների՝ նա պատասխանատու էր Ալ Քաիդայի՝ Մագրիբի երկրներում, այդ թվում՝ նաև Մալիում, Մավրիտանիայում և Նիգերում խմբավորումների համար։ Ինչպես հաղորդում են զինվորականները, Բուլեմ Բեկի անձը, որը հայտնի է նաև Խալեդ էլ Միգ անունով, հաստատել են նրա ընտանիքի անդամները, որոնք և վերցրել են սպանվածի դին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ