ՄԱԿ-ը ծրագրում է ոչ ֆորմալ բանակցություններ անցկացնել Աֆղանստանի բոլոր քաղաքական ուժերի հետ
Աշխարհ
Աֆղանստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար Յան Կուբիսը հայտարարել է Աֆղանստանում բոլոր քաղաքական ուժերի հետ բանակցությունների սկսելու մտադրության մասին, այդ թվում՝ նաև հակակառավարական ուժերի հետ. հաղորդում է BBC-ն։
Կուբիսի խոսքերով՝ առաջին հանդիպումը պետք է կայանա մինչև այս տարեվերջ։
Նշենք, որ տարվա սկզբում թալիբների հետ պաշտոնական բանակցությունները ձախողվեցին, քանի որ զինյլաները հրաժարվեցին մասնակցել դրանց։ Վերջին ամիսների ընթացքում մի քանի փորձ էր ձեռնարկվել երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ ոչ ֆորմալ հանդիպում կազմակերպելու համար։ Հուլիս ամսին Աֆղանստանին օգնություն ցուցաբերելու նպատակով Տոկիոյում անցկացվող համաժողովի շրջանակներում Ճապոնական համալսարանը կազմակերպել էր հանդիպում, որին ներկա էր երկու բարձրաստիճան թալիբ։
Եվս մեկ միջոցառում անց էր կացվել հունիս ամսին Փարիզում, որին ներկա էին աֆղանական կառավարության և թալիբների ներկայացուցիչները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ