Իրաքի փոխնախագահի երկու թիկնապահներ մեղադրվում են ահաբեկչության մեջ
Աշխարհ
Իրաքի փոխնախագահ Թարիք ալ–Հաշիմիի երկու թիկնապահները կիրակի օրը՝ դեկտեմբերի18–ին, ձերբակալվել են Բաղդադի օդանավակայանում։ Ինչպես հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղական իշխանություններին, թիկնապահները կասկածվում են ահաբեկչության մեջ:
Ձերբակալման ժամանակ թիկնապահները Ալ–Հաշիմիի հետ գտնվել են «Iraq Airways» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում, որով բարձրաստիճան պաշտոնյան պատրաստվում էր ուղևորվել Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ինքնավարություն։ Անվտանգության ծառայությունների աշխատակիցները հետաձգել են թռիչքը, փոխնախագահին և նրա թիկնապահներին իջեցրել են ինքնաթիռից։ Այնուհետև երկու թիկնապահների ձերբակալել են, իսկ մյուսներին թույլատրել շարունակել ուղևորությունը։
Ալ–Հաշիմիի թիկնապահների ձերբակալությունը տեղի է ունեցել «Al-Iraqiya» սուննի կուսակցության ղեկավարության, որի ղեկավարը փոխնախագահն է և շիաների առաջնորդ՝ կառավարության ղեկավար Նուրի ալ–Մալիքիի միջև շարունակվող հակամարտության ֆոնին։ «Al-Iraqiya»–ի ղեկավար՝ Իրաքի նախկին վարչապետ Այադ Ալլաույին Ալ–Մալիքիին մեղադրել են իշխանությունը զավթելու մեջ և բոյկոտել խորհրդարանում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ